Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Առողջության գրավականը

Առողջության գրավականը

Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին:

 

Երջանկություն տանող ամենակարճ ճանապարհն ուրախ տրամադրությունն է: Ով ուրախ է, նա մշտապես առիթ ունի այդպիսին լինելու: Մարդը երիտասարդ է, գեղեցիկ, հարուստ, վայելում է հարգանք, նրա երջանկության գնահատման դեպքում հարց է բարձրանում` ուրա՞խ նա այդ ամենով հանդերձ: Իսկ եթե նա ուրախ է, ապա նշանակություն չունի նա երիտասա՞րդ է թե ծեր, հարո՞ւստ է, թե աղքատ` նա երջանիկ է: Երիտասարդ տարիներին մի անգամ բացեցի հին մի գիրք, որտեղ կարդացի.«Ով շատ է ծիծաղում, նա երջանիկ է, իսկ ով շատ է  արտասվում` նա դժբախտ է»: Շատ հասարակ դիտարկում, որը, սակայն, շնորհիվ դրանում ամփոփված պարզ ճշմարտության, մշտապես մնաց հիշողությանս մեջ:

 

Այդ իսկ պատճառով պետք է լայն բացենք մեր դռները ուրախության առջև, երբ էլ այն հայտնվի, քանզի այն երբեք անժամանակ չի գալիս: Մինչդեռ, մենք հաճախ ենք տատանվում ընդունենք այն` ցանկանալով նախ իմանալ, իրոք, լիովին հիմքեր ունենք գոհ լինելու, կամ վախենում ենք, որ այն կխանգարի մեր լուրջ մտորումներին և կարևոր մտահղացումնների, սակայն, թե ինչ շահ կբերի վերջինս, դա դեռևս հայտնի չէ, մինչդեռ ուրախությունն իր մեջ ամփոփում է ուղղակի օգուտ: Միայն դրանում ունենք, ասես, երջանկության առձեռն գումար, այլ ոչ թե բանկային քարտ: Միայն ուրախությունն է պարգևում անմիջական երջանկություն: Եվ, իրոք, հոգու ուրախության համար չկա առավել բարեհաճ պայմաններ, քան հարստությունը, և առավել բարօրություն, քան առողջությունը. աշխատավոր, հատկապես, հողագործ դասի շրջանում մենք տեսնում ենք ուրախ և գոհ դեմքեր, մինչդեռ հարուստներին և երևելիներին հատուկ է մռայլ արտահայտությունը: Հետևապես, մեզ հարկ է նախ և առաջ ձգտել հնարավորինս առավել լիակատար առողջության, որի լավագույն արտահայտությունն է ուրախությունը: Դրա համար, ինչպես հայտնի է, պետք է խուսափենք ամեն տեսակի անչափավորություններից/ ավելորդություններից և վատ տրամադրություններից, ամեն տեսակի բուռն ու տհաճ հոգեկան հուզումներից, ինչպես նաև չափից ավելի լարված և չափից ավելի երկարատև մտավոր լարվածությունից, պետք է ամենօր առնվազն երկու ժամ հատկացնել մաքուր օդում արագ քայլելուն, եռանդով օգտվել սառը վաննաներից և պահպանել սննդակարգ:

 

Առանց անհրաժեշտ ամենօրյա շարժումներից անհնար է մնալ առողջ. բոլոր կենսագործընթացները նորմալ պահպանման համար պահանջում են ինչպես օրգանների, որտեղ դրանք իրականացնում են, այնպես էլ ամբողջ մարմնիշարժում: Ահա թե ինչու Արիստոտելն իրավացիորեն նկատել է.«O bios en te cinesei esti/Կյանքը շարժում է»: Կյանքն ամփոփված է շարժման մեջ և դրանում է դրա էությունը: Օրգանիզմի ներսում ամենուր իշխում է անընդհատ, արագ շարժումը. ուժեղ և առանց հոգնելու խփում է սիրտն իր բարդ երկակի ռիթմիկ սիստոլայով և դիաստոլայով, իր 28 կծկումներով արյան ամբողջ մասսան մղելով արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններով, առանց կանգառի շոգեմեքենայի նման գործում են թոքերը, ամբողջ ժամանակ աղիները գալարվում են motus peristalticus, բոլոր գեղձերում մշտապես ընթանում են ներծծում և արտածում, նույնիսկ ուղեղում երակի ամեն մի զարկի և ամեն մի ներշնչման ժամանակ կատարվում է կրկնակի շարժում: Նույնիսկ այն դեպքում, երբ գրեթե լիովին բացակայում է արտաքին շարժումը, ինչպես դա տեսնում ենք բազում մարդկանց մոտ, ովքեր նստակյաց կյանք են վարում, ապա ծագում է կտրուկ և կործանարար անհամապատասխանություն արտաքին հանգստի և ներքին եռուզեռի միջև:

 

Քանզի ներքին անդադար շարժումը փնտրում է որոշակի օգնություն արտաքին շարժման մեջ, դա նման է նրան, երբ ինչ-որ էֆեկտից մեր ներսում ամեն ինչ եռում է, իսկ արտաքնապես չենք համարձակվում արտահայտել մեր զգացումները: Նույնիսկ հաջողությամբ աճող ծառերին հարկ է, որ դրանց տատանի քամին: Թե որքանով է մեր երջանկությունը պայմանավորված ուրախ տրամադրությամբ, իսկ վերջինս` մեր առողջության վիճակով. դա կարելի է նկատել, համեմատելով մեր տրամադրությունը մեզ վրա ազդող նույն արտաքին ներգործությունների դեպքերում. երբ մենք առողջ ենք և առույգ, այն բանի հետ, երբ դրանք ազդում են մեզ վրա, երբ հիվանդությունը մեզ համակել է տխրությամբ և տագնապով: Ընդհանրապես, մեր երջանկության 9/10-րդ պայմանավորված է առողջությամբ: Այդ դեպքում ամեն ինչ դառնում է հաճույքի աղբյուր: Զուր չեն մարդիկ նախ և առաջ իրար հարցնում առողջության մասին և փոխադարձաբար առողջություն մաղթում, քանզի, իրոք, այն մարդկային երջանկության համար հսկայական դեր է կատարում: Հետևապես, ամենամեծ հիմարությունն է զոհաբերել առողջությունը ինչի համար էլ այն լինի. հարստության, պաշտոնների, գիտական կոչումների, փառքի, չխոսելով արդեն, ցանկասիրության և րոպեական վայելքների մասին... 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. missmedia.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ